Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ուղղված է սոցիալական արդարության վերականգնմանը․ դատախազ Ամիրյան. Аrmenpress.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը միտված է վերականգելու սոցիալական արդարությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո որոշակիորեն խաթարվել էր և տեղի էր ունեցել գույքի ոչ օրինական բաշխում։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։
«Այս օրենքը ուղղված է Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն։ Առանց հասկանալու գույքի ծագման օրինականությունը և այդ հարաբերություններն առանց ճիշտ ու արդարացի դաշտում կարգավորելու, հնարավոր չէ կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասաց Ամիրյանը։ Ավագ դատախազի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակը նաև կոռուպցիայի դեմ պայքարն է։
«Սա հակակոռուպցիոն քաղաքականության դրևորումներից մեկն է, բայց իհարկե, ոչ միակ գործիքակազմը, սակայն արդյունավետ կիրառելու դեպքում այն կարող է իր դրական արդյունքները ունենալ»,- շեշտեց Ամիրյանը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության, բռնագանձման իրավական հիմքերի ու գործընթացի, դատախազությունում ստեղծվող հատուկ ստորաբաժանման և այլ հարցերի շուրջ «[url=https://armenpress.am/arm/news/1012875.html?fbclid=IwAR3vAYK5WlXqSCo52xDuwzypXStwL2D-rOSWzgtIsmU1hoKZepfVpp2R4yU]Արմենպրես[/url]»-ը զրուցել է ՀՀ դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանի հետ։