211652_close_icon
views-count4863 դիտում article-date 18:44 21-04-2020

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել դիվանագետ Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ: «Խորը վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը: Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը և առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները: Դրա արդյունքն են եղել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գրանցված ձեռքբերումները: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նոր լուսավոր մարդկային և փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կմնան մեր հիշողություններում»,- ասված է ԱԳՆ հաղորդման մեջ:

Նմանատիպ նյութեր