Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի որոշումը հեշտացրեց բուժանձնակազմի տեղաշարժը
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած խնդիրները մեծ պատասխանատվությամբ են կատարում Վանաձորի բժշկական կենտրոնի անձմակազմը` տնօրեն Վահագն Մկրտչյանի գլխավորությամբ:
Համաճարակի հետևանքով ԲԿ-ի՝ հասարակական տրանսպորտից օգտվող աշխատակիցների համար աշխատանքի գնալու որոշ դժվարություններ առաջացան, սակայն նրանք, գիտակցելով իրենց գործի կարևորությունը, կարողացան ինչ-որ ձևով ժամանակին հասնել աշխատանքի: Սակայն այսօր այդ հարցը ևս լուծված Է:
ԲԿ-ի տնօրինության կողմից անվճար տրամադրվեցին երթուղային տաքսիներ, որոնք ապահովեցին քաղաքի տարբեր ծայրամասերից աշխատակիցների՝ աշխատանքի գնալու և վերադառնալու հարցերը:
Տրանսպորտից օգտվող բուժաշխատողները շնորհակալություն են հայտնում տնօրինությանը՝ իրենց կողքին լինելու և այս հարցը ևս ճիշտ կազմակերպելու համար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած, հիվանդանոցում իրենց բուժումն ընդունող պացիենտներն ասում էին. «Այս օրերին նույնպես զգում ենք, որ բուժանձնակազմը հավատարիմ է Հիպոկրատի իիրենց երդմանը, և աշխատակազմը՝ բժշկից մինչև սանիտար, ցուցաբերում են հոգատար ու մարդկային վերաբերմունք։ Նրանց գործունեության արդյոունքում զգում ենք, որ մենք անտեսված չենք»։