211652_close_icon
views-count31612 դիտում article-date 11:12 19-07-2023

Վանաձորի շտապ բուժօգնության բժիշկների և հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում փրկվել է 8 օրական փոքրիկի կյանքը

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բրիգադի եւ ողջ բուժանձնակազմի հմուտ եւ օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 օրական փոքրիկը կյանքը: Շտապ բուժօգնություն կայանում ահազանգն ստանալուն պես, հաշված րոպեներ անց բրիգադը տեղում է եղել: 8 օրական փոքրիկը եղել է մայրիկի գրկում, անգիտակից վիճակում, շնչառության բացակայությամբ, վիճակը՝ ծայրահեղ ծանր: Կերակրման ժամանակ, ըստ ծնողների, երեխան փսխել է, հետո՝ սկսել խեղդվել:

Կանչի մեկնած բուժանձնակազմը՝ բժիշկ Ավետիս Ղազարյանը, բուժքույր Աղուն Մելքոնյանը, գնահատելով իրավիճակը, անմիջապես իրականացրել են վերակենդանացման միջոցառումներ՝ արհեստական շնչառություն, սրտամկանի մերսում եւ ոչ միայն: Իրականացված գործողությունները տվել են սպասված արդյունքը: Շտապօգնության մեքենայի մեջ փոքրիկի գիտակցությունը վերականգնվել է, սակայն վիճակը՝ շարունակել մնալ ծայրահեղ ծանր մնալ: 

Մինչ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացման ճանապարհին շարունակել են վերակենդանացման միջոցառումները,  փորձառու վարորդ Ժորա Դավոյանը  րոպեներ անց արդեն հիվանդանոցի մուտքի մոտ է եղել, որտեղ փոքրիկին օգնելու պատրաստակամությամբ բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը, հավատարիմ լինելով իրենց մարդ տեսակին ու Հիպոկրատին տված երդմանը, գրեթե բոլոր բաժանմունքներից արդեն ընդունարանում են եղել, որտեղ էլ թիմային աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել կայունացնել փոքրիկի վիճակը:

Շնորհիվ շտապ բուժօգնության բժիշկների իրականացրած վերակենդանացման միջոցառումների, բժշկական անձնակազմի օպերատիվ արձագանքի ու  բժշկական կենտրոնում  ցուցաբերված առաջին անհրաժեշտ բուժօգնության՝ փոքրիկի կյանքը հնարավոր է եղել փրկել:

Նմանատիպ նյութեր