743 դիտում
11:20 22-04-2020
Կառավարությունը պետք է պատվեր տա գյուղացուն․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարբեր պատճառներով այսօր մեր գյուղատնտեսական նշանակության հողերի առնվազն 50 տոկոսը չի մշակվում։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի կարծիքով` արտակարգ իրավիճակի պայմաններում տնտեսության ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ է արտակարգ միջոցառումներ ձեռնարկել: Պատգամավորը գտնում է, որ տնտեսության կառուցվածքի հետ կապված շատ զգուշավոր լինել այս պահին պետք չէ, անհրաժեշտ է համարձակ և իրատեսական քայլերի գնալ:
«Ես առաջարկում եմ ռեսուրսները ներդնել ոչ թե կարանտինի ավարտից հետո, այլ հենց հիմա։ Համավարակի պայմաններում քիչ ռիսկային աշխատանքներ գյուղատնտեսության ոլորտում կարելի է անել` պահպանելով առողջության, անվտանգության հետ կապված պահանջները` սոցիալական հեռավորություն, ձեռնոց, դիմակ»,- նկատում է Ս. Բագրատյանը:
Օրերս ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են այս ոլորտին վերաբերող այժմեական թեմաներ: Մասնավորապես, քննարկվել է գյուղացիներին մարզպետարանների միջոցով ազատ հողեր տրամադրելու՝ խմորման փուլում գտնվող նախաձեռնությունը, պայմանով, որ կառավարությունը հանձնառու պետք է լինի գյուղացուն տրամադրել ոռոգման ջուր, պարարտանյութ, սերմացու, կարողանա կազմակերպել ցանքատարածության մշակման խնդիրը։ Այլ կերպ ասած, կառավարությունը կպատվիրի գյուղացուն մշակել հողը՝ արտադրածը գնելու, մթերելու պայմանով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
10:57 15-01-2022
Տեղեկատվական արտահո՞սք, թե՞ պարզապես քաղաքական պատվեր․ «Հայաստանի Հանրապետություն»
2373 դիտում
14:45 14-10-2021
Կառավարությունը գյուղացուն սերտիֆիկացված տնկի կտա, եթե վերջինս իր տնամերձից հանի չսերտիֆիկացված ծառերը
Այս բաժնից
1324 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»