211652_close_icon
views-count4384 դիտում article-date 23:05 22-04-2020

Դատարանի ուշագրավ որոշումը. ինչ է պարզվել քաղաքապետարանի մրցույթների մասով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

[url=https://armlur.am/992111/?fbclid=IwAR04r48nWBemfVhwNDXu5lGOSYG2QK-2fE-nfyglEKuhD8lXw9eU1OsKNWc]Armlur.am[/url]-ը գրում է. Նոր սկանդալ Դատարանը՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետի Երեւանի քաղաքապետարանի շուրջ աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն վերոնշյալ պաշտոնի համար դիմած թեկնածուներից մեկը մրցույթի անցկացման ընթացակարգի մեջ խախտումներ է հայտնաբերել եւ դիմել է դատարան, եւ դատարանն էլ հաստատել է, որ խախտումներ կան, եւ մրցույթի ընթացքը կասեցրել է: Ի դեպ, այս խախտումների մասին մեր լուրը հաստատել էր ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Սակայն այսքանով Երեւանի քաղաքապետարանի շուրջ աղմկահարույց բացահայտումները չեն ավարտվում: Իսկ հիմա՝ ամեն ինչի մասին ամենասկզբից: Հանուն պաշտոնի 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարել: Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել: Վերջինս չի հանձնվել եւ 2019 թվականի ապրիլի 22-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջել, որ դատարանը ստիպի Երեւանի քաղաքապետարանին 26.03.2019թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացված մրցույթներն անվավեր ճանաչել, որպես հետեւանք, մրցույթային հանձնաժողովների 4 որոշումները եւ մրցույթների արդյունքում ընդունված պաշտոնների նշանակելու մասին Երեւանի քաղաքապետի հարամաններն անվավեր ճանաչել: Եվ, ահա, Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը այս գործը վարույթ է ընդունել եւ սկսել քննություն: Դատավորը գործի անցավ Դատարանը ուսումնասիրում է այնպիսի փաստեր, որոնք վկայում են դատարան դիմած Արսեն Ավետիսյանի հաղթանակի մասին, սակայն պաշտոնի է նշանակվել միանգամայն այլ մարդ: Մանրամասներն՝ [url=https://armlur.am/992111/?fbclid=IwAR04r48nWBemfVhwNDXu5lGOSYG2QK-2fE-nfyglEKuhD8lXw9eU1OsKNWc]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր