678 դիտում
09:25 23-04-2020
60-օրյա դադար` «գրին քարթի» դիմումներ ներկայացնողների համար․ «Ամերիկայի ձայն»
Թրամփի վարչակազմը հանդես է եկել դեպի ԱՄՆ ներգաղթն առնվազն 60 օրով դադարեցնելու մասին հրահանգով: Խոսքը հատկապես այստեղ բնակություն հաստատելու նպատակ ունեցող անձանց ու ընտանիքների մասին է: Նախագահը հայտարարել է, թե այսպես կոչված «գրին քարթերի» հատկացումը ժամանակավորապես կասեցնելու նպատակը կորոնավիրուսի տարածման այս ժամանակահատվածում ամերիկացիներիներին պաշտպանելն է: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5386595.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Սպիտակ տունը դեռևս չի հրապարակել նշված ծրագրի մանրամասները: Սակայն Թրամփն ասել է, թե հրահանգը չի տարածվելու մի շարք, օրինակ սեզոնային աշխատանքներ կատարող անձանց վրա:
Ոչինչ չի ասվում այն մասին, թե արդյոք դադարեցնելու մասին հրահանգը վերաբերում է «գրին քարթի» համար դիմող բոլոր անձանց, թե միայն նոր դիմորդներին: Խոսք չի գնում նաև այն մասին, թե արդյոք այդ հրահանգը տարածվում է ընտանիքների վերամիավորման համար դիմող անձանց, թե ոչ:
Արդյո՞ք ներգաղթը կասեցնելու մասին հրահանգը տարածվում է նաև առողջապահական համակարգում աշխատելու նպատակով H-1B տիպի վիզայի համար դիմող անձանց, թե ոչ, որոնք արդեն պատրաստվում էին դիմել «գրին քարթ» ստանալու համար: Այս հարցի պատասխանը ևս չի տրվում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի առողջապահական համակարգում բժիշկների 28 և բուժքույրեր-բուժակների 15 տոկոսը ներգաղթյալներ են:
Նախագահն այս պահին ունի առողջապահական դրդապատճառներով ներգաղթի օրենքներում փոփոխություններ իրականացնելու արդարացում: Բացի այդ, երկրի Գերագույն դատարանը վերջերս էր հայտարարել, որ ճամփորդությունների վրա Թրամփի հաստատած արգելքը չի ոտնահարում սահմանադրությունը: Սա ևս Թրամփին տալիս է գործելու ազատություն:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրանց մեծամասնությունը հավանություն չի տալիս այս ծրագրին: Նրանք կարծում են, որ Թրամփի այս քայլն ունի քաղաքական դրդապատճառներ:
Նախընտրական այս ժամանակաշրջանում Թրամփը հաճախ է հպարտանում, հայտարարելով, որ Չինաստանից հունվար ամսին ճամփորդությունները դեպի ԱՄՆ կրճատելու մասին իր արձակած հրահանգը որոշիչ դեր է ունեցել մեծաթիվ մարդկանց կյանքեր փրկելու գործում:
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
09:40 19-08-2022
Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
3973 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
4638 դիտում
15:16 03-10-2014
Մեկնարկել է 2016 թվականի համար խաղարկվող «Գրին Քարտ» վիճակախաղի գրանցումը. տեսանյութ
Այս բաժնից
1270 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1018 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»