1471 դիտում
09:40 19-08-2022
Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ եւս պետք է ներկայացնեն գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, եւ այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի եւ շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, եւ կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։
Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլեւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առեւտրային իրավաբանական անձանց եւ այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
675 դիտում
09:25 23-04-2020
60-օրյա դադար` «գրին քարթի» դիմումներ ներկայացնողների համար․ «Ամերիկայի ձայն»
3211 դիտում
10:10 06-03-2015
ԴԱՀԿ պետն առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել. Ժողովուրդ
2371 դիտում
09:45 21-03-2017
ՀՀ ԿԳ նախարարը ճոխ հայտարարագիր է ներկայացրել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1240 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1009 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»