1073 դիտում
12:37 23-04-2020
Ամփոփվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի մրցույթի արդյունքները
Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները:
Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝
«Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման» նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում - կարող են օգտագործվել տարածքները և բժշկական գործիքների ախտահանման համար, իսկ հետագայում, փարձարկումից հետո, որպես դեղամիջոց» նախագիծն արժանացել է 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Բժշկական սարքավորումների հականեխիչ սարք UV» նախագիծն արժանացել է 3 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ (նվազագույն ծախսատարությամբ թոքերի օդափոխման, խորխահեռացման և մանրէազերծման բարձր արդյունավետությունապահովելու) » նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաև դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծում և մշակում» նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների և ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը և իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ:
Հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետին (ապրիլի 3-ը) ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության են ենթարկվել 122 դիմումները (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաև եղել են կրկնվող դիմումներ):
Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է 3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա 5 րոպե՝ հանձնաժողովի անդամների կողմից հարցերին պատասխանելու համար: Ամենից բարձր միավորներով 5 մասնակիցները դարձել են հաղթող՝ իրենց ծրագրերն իրագործման համար ստանալով համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումար:
Հաղթող նախագծերը ներկայացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ, Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի (COVID-19)տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով (https://hti.am/pages.php?lang=1&id=7524&page_name=news): Մրցույթի գնահատման մեխանիզմը https://hti.am/edfiles/files/Evaluation%20Mechanism.pdf և մրցույթի ամփոփման արձանագրությունը ներկայացված են կայքում՝ https://hti.am/edfiles/files/Ardzanagrutyun.pdf»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
7694 դիտում
16:34 30-03-2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները
6531 դիտում
11:42 26-03-2020
Քաշաթաղի շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
874 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
931 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին