1421 դիտում
14:40 23-04-2020
Արտակարգ դրության օրերին 4 անգամ աճել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի զանգերի թիվը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է թեժ գծի զանգերի թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մասնավորապես, եթե 2019 թվականի ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թվականի ապրիլի 16-ին՝ 148, կամ եթե 2019 թվականի մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թվականի մարտի 27-ին՝ 197 և այլն։
Տեղեկացնենք, որ թեժ գծի 116 և 096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից:
Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: 096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը, որոնք պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում:
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
11:54 06-05-2020
2 անգամից ավելի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված զանգերի թիվը 2019 թվականին
1377 դիտում
15:32 25-01-2022
2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»