211652_close_icon
views-count1083 դիտում article-date 11:54 06-05-2020

2 անգամից ավելի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված զանգերի թիվը 2019 թվականին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվող հեռախոսազանգերն 2019 թվականին աճել են 2 անգամ։ Մասնավորապես, 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2,086, 2017-ին՝ 1,876, 2018-ին՝ 2,802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է՝ դառնալով 6,210 հեռախոսազանգ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։

Նմանատիպ նյութեր