211652_close_icon
views-count1104 դիտում article-date 21:38 24-04-2020

Նոբել Առուստամյան. Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի

Հայ հայտնի մարզական լրագրող, Матч-ТВ ռուսական հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է Arsport.am-ը: «Այսօր տխուր օր է հայ ազգի համար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այսօր մեծ երթեր ու ակցիաներ չեն լինի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ապրում են այն տարիներին Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած ու փրկված մարդկանց սերունդները: Սա է այսօրվա իրականությունը: Մեր խնդիրն այդ իրադարձությունների հիշողությունը պահելն ու ցույց տալն է, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ կարևոր է հավատալ, որ նման բան այլևս չի կրկնվի աշխարհի ոչ մի ժողովրդի հետ»,- գրել է Առուստամյանը:

Նմանատիպ նյութեր