211652_close_icon
views-count77388 դիտում article-date 22:04 24-04-2020

82-ամյա ծերունու համար հատուկ հուշահամալիր կառուցեցին, որպեսզի նա կարողա իր հարգանքի տուրքը մատուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armnews365

[url=https://armnews365.ru/%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d6%89-82-%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1-%d5%ae%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82/?fbclid=IwAR3Jm8GCoKSDZeuISp4b0cf9A2F_Ndbky5r0m5gKhBWM1oDbj6QKcr-Xn4Q]Armnews365-[/url]ը գրում է. 82-ամյա ծերունու համար հատուկ հուշահամալիր կառուցեցին, որպեսզի նա կարողա իր հարգանքի տուրքը մատուցել Այսօր համընդհանուր արտակարգ դրության պայմաններում, բացի պաշտոնատար մարդկանցից, ուրիշներին չէին թույլատրում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սակայն մարդիկ եղան, ովքեր անպայմանորեն ու համառորեն ցանկացան գնալ հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել։ Համացանցում տարածվեց [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/24/1153247/]մի տեսանյութ[/url], թե ինչպես է 82-ամյա պապիկը ցանկանում գնալ Ծիծեռնակաբերդ, սակայն նրան չեն թույլատրում։ Սա ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայն քննարկման առարկա դարձավ։ Շատերը պնդում են, որ պետք է գոնե այդ պապիկին թույլ տային գնալ, իսկ շատերն էլ պնդում են, թե օրենքը բոլորի համար է, եթե ոչ մեկին թույլ չեն տալիս, ուրեմն այդ պապիկն էլ բացառություն չէ։ Ի պատասխան այս ամենի՝ պապիկի համար թղթյա հուշահամալիր «կառուցեցին», որպեսզի նա գնա և իր ծաղիկները դնի՝ ի խոնարհումն մեկ ու կես միլիոն հայերի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր