211652_close_icon

Ազգային Ժողովի պատգամավորը հանդիպել է հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ

views-count4270 դիտում article-date 21:29 25-04-2020
Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես խոստացել էի՝ այսօր՝ավելի վաղ, հանդիպեցի «Վանաձոր» ՔԿՀ-ում օրեր առաջ հացադուլ հայտարարած և իմ այցելությունից և հորդորներից հետո հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ: Հանցավոր իրավապահ և դատական համակարգերի կայացրած անարդար որոշումներն ու դատական ակտերը մինչև կյանք կարող են արժենալ: Պաշտպանների հետ հանդիպումները կշարունակվեն, որից հետո Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, գլխավոր դատախազության, Քրեակատարողական ծառայության հետ առանձին-առանձին մեծ գործ ունենք անելու: Հացադուլը դադարեցրած տասնյակ կալանավորներին և դատապարտյալներին շնորհակալություն վստահության համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր