211652_close_icon
views-count1778 դիտում article-date 18:39 26-04-2020

Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պետք է 1,35 միլիարդ դոլարի չափ գումար ներարկի սոցիալական-տնտեսական իրավիճակը մեղմելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը կազմակերպել է հեռավար քննարկում՝ «Ինչպես է կորոնավիրուսային աշխարհը արձագանքում մարտահրավերներին» խորագրով։ Քննարկմանը մասնակցել են հայազգի փորձագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից և Գերմանիայից, հայտնում է Tert.am-ը: Անդրանիկ Թևանյանը, խոսելով այս իրավիճակում տնտեսական կորուստների մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն օրական կորցնում է մոտ 40,5 միլիոն դոլար: «Ամենալավատեսական սցենարով, հաշվարկներով ստացվում է, որ մենք այս տարի կարող ենք կորցնել մեր ՀՆԱ-ի ավելի քան 13 տոկոսը: Սա շատ լուրջ թիվ է, եթե սրան գումարենք, որ արտագնա աշխատանքի մեկնողների խնդիր ենք ունենալու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում, նաև պղձի ու մելիբդենի գների համաշխարհային անկման պայմաններում, ապա պատկերը հուսադրող չէ: Այս գործոնները Հայաստանի տարադրամային ներհոսքի հիմնական ուղիներն են, որոնց բացակայությունը բավականին լուրջ խնդիրներ, ընդհուպ մինչև ՀՆԱ-ի մինչև 20 տոկոսի անկման կարող է հանգեցնել»,-նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր