211652_close_icon
views-count3972 դիտում article-date 16:33 27-04-2020

Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած վերջին քաղաքացիները

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և նրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։ Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: Ապրիլի 27-ին տվյալ վայրերում որևէ կասկածվող դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձել է վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Քաղաքն ամբողջությամբ մեկուսացված էր արտաքին աշխարհից: 2019 թվականի դեկտեմբերից Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 512 մարդ, որից 3 հազար 869-ը՝ Ուհանում: Նահանգում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 68 հազար 128, որից ավելի քան 50 հազարը՝ Ուհանում: Այնտեղ կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:

Նմանատիպ նյութեր