Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով անցավ Չինաստանին
Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունում COVID-19 վիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6361-ով։ Վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 2971, Մոսկվայի մարզում՝ 576, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 153 և Սանկտ Պետերբուրգում՝ 151։
Այդ մասին հայտնում է Rosbalt.ru կայքը։
Նշված ժամանակահատվածում վիրուսի հետևանքով մահացել է 50 մարդ, ապաքինվել՝ 579-ը։
Այսպիսով, ՌԴ-ում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 87 հազար 147 մարդ, մահացել է 794-ը, ապաքինվել՝ 7346-ը։
Վարակվածության թվով ՌԴ-ն գերազանցեց Չինաստանին մի քանի հազարով։