9449 դիտում
15:29 27-04-2020
Հեռավար ուսուցումը կշարունակվի նաև մայիս ամսին․ Արայիկ Հարությունյան
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին և ամբողջ մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու։ Այս տարի ամբողջ մայիս ամսին նույնպես կշարունակվի հեռավար կրթությունը»,- նշեց Հարությունյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։
Նմանատիպ նյութեր
6097 դիտում
09:50 31-08-2020
Ռիսկային խմբում գտնվող աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար․ Պարետը հաստատել է ԿԳՄՍՆ ուղեցույցը
4175 դիտում
15:15 03-05-2016
Կարևոր տոներ, որոնք նշվում են մայիս ամսին
Այս բաժնից
976 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր