83500 դիտում
12:00 28-04-2020
Խոշոր ավտովթար Երևանում. Վերնիսաժի դիմաց բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes S Class-ն ու «06»-ը. Mercedes-ը հայտնվել է կանաչ գազոնում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են Mercedes 500 S Class մակնիշի 40 T 001 AM համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 FD 150 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում օգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչրկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ը բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի անունով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը, ով ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ։
[b]***
14։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացավ։[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշիանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21752 դիտում
09:29 03-06-2020
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes B Class-ը և Mercedes C Class-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ