211652_close_icon
views-count2431 դիտում article-date 16:34 28-04-2020

Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած՝ «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում անցյալ տարի նախագահական նստավայրում անցկացվեց հայկական ռոմանսի երեկո: Այդ օրն ունկնդիրը մասնակից դարձավ անմոռանալի մի երեկոյի, որի ինքնատիպ զարդն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր և երեք «Գրան պրի»-ների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի կատարումներն էին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մշակութային կյանքը շատ այլ ոլորտների նման հարկադրված դադարի մեջ է: Սակայն տանը մեկուսացած լինելով հանդերձ՝ արվեստագետը չի կարող փակվել ինքն իր մեջ, առավել ևս՝ չստեղծագործել: Ինչպես հսյտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարաայնության հետ կապերից, այդ մասին երգչուհին հավաստիացրել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռավար զրույցում՝ նշելով, որ որ տանը մնալով էլ շարունակում է երգել: Ճիշտ է, այս դեպքում խոսքը համերգային բեմի կամ բազմահազարանոց դահլիճի մասին չէ, սակայն կյանքը շարունակվում է: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է Անահիտ Մխիթարյանի ծրագրերով, որոնք, ինչպես շատ արվեստագետների պարագայում, ժամանակավորապես առկախված են: Նախագահը քաջալերել է երգչուհուն՝ շարունակել ստեղծագործել, նշելով, որ նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է պահանջարկված մնալ արվեստասերների շրջանում, և ժամանակավոր դադարը չի նշանակում հանդիսատես-արվեստագետ կապի ընդհատում: Նախագահը և երգչուհին խոսել են նաև ստեղծված իրավիճակում առցանց «համերգ»-ի հնարավորության մասին: Ակնկալվում է, որ ապագայում նույնպես «Նախագահական համարգաշար»-ի շրջանակում համագործակցությունը երգչուհու հետ կշարունակվի:

Նմանատիպ նյութեր