211652_close_icon
views-count1082 դիտում article-date 22:24 29-04-2020

Անտառապահը ծառեր էր ապօրինի հատել

Ապրիլի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի 43-ամյա անտառապահը «Մեհրաբ» կոչվող տարածքում ծառեր է ապօրինի հատում: Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերեցին անտառապահի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծերի 11 թաց կանգուն ծառի կոճղ, մոտ 1,5 խմ փայտանյութ, «ՈՒԱԶ» ավտոմեքենա և բենզասղոց: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր