211652_close_icon
views-count7471 դիտում article-date 17:17 29-04-2020

Ջազի միջազգային օրը Երևանում այս տարի կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով

Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար ՝Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով: Ապրիլի 30-ին առցանց հարթակում կայանալիք համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը: 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Այսօր էլ շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև՝ միավորելով ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: Ջազը՝ ազատություն խորհրդանշող երաժշտություն է, որը խոսում է հենց այդ լեզվով և առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային, աշխարհի համար:

Նմանատիպ նյութեր