211652_close_icon
views-count1330 դիտում article-date 22:38 30-04-2015

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

Ապրիլի 30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ջազի միջազգային օր հռչակելու առաջին իսկ տարուց՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրի տարածքում օրվան նվիրված այս տարվա բացօթյա համերգը մեկտեղել էր hայկական ու համաշխարհային ճանաչված ջազմենների ու ջազ-բենդերի. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյան («Չիկո և ընկերներ»), Վահագն Հայրապետյան, Հայաստանի պետական ջազ-նվագախումբ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Կարեն Մամիկոնյան և այլք։ Այս տարի Ջազի օրվա երևանյան հյուրերն էին Գարո և Դիրան Թավիջյան եղբայրները, ինչպես նաև Գորան Գեշովսկին, ովքեր Մակեդոնիայում և աշխարհում ճանաչված ջազմեններ են: Համերգի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ջազի միջազգային օրվա առթիվ կոմպոզիտոր, դիրիժոր Մելիք Մավիսակալյանին և կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պարգևատրեց քաղաքապետի Ոսկե մեդալով։

Նմանատիպ նյութեր