211652_close_icon
views-count23021 դիտում article-date 09:30 29-12-2016

Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սաները զարմացրեցին իրենց կատարումներով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում տոն էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երաժշտական դպրոցի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների սաները ներկայացրեցին իրենց երգերն ու կատարումները: Միջոցառմանը երեխաներին շնորհավորելու էր եկել Ալավերդու նորաստեղծ ռոք խումբը, ովքեր իրենց առաջին բեմական ելույթով ողջունեցին երաժշտական դպրոցի սաներին: Դպրոցի տնօրեն Ռիփսիմե Շահինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ շնորհավորական խոսքով հանդես եկավ, ինչից հետո նա դպրոցի սանին հանձնեց Կոմիտասի անվան մրցույթի պատվոգիրը, որին նա արժանացել էր օրեր առաջ՝ Վանաձորում: Համերգին ներկա էր Ալավերդու քաղաքապետարանի անձնակազմը, ինչպես նաև հյուրեր, երաժշտական դպրոցի սաներ և ծնողներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր