211652_close_icon
views-count2526 դիտում article-date 23:02 07-06-2020

Հովսեփ Խուրշուդյան. Եթե առողջապահական համակարգը չհասցնի սպասարկել բուժել ծանր հիվանդներին, ապա թվերը կտրուկ կփոխվեն ոչ հօգուտ մեզ

Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կովիդի հետ կապված այս ծանր վիճակում որոշ հուսադրող թվեր կան, որոնցով ուզում եմ կիսվել։ Թեեւ միլիոն մարդու հաշվարկով վարակվածների թվով հասել ենք Շվեդիային, սակայն մահերի թվով նույն միլիոն մարդու հաշվարկով 7 անգամ նվազ ցուցանիշ ունենք։ Վարակվածների թվով մոտենում ենք նաեւ Բելգիայի ցուցանիշներին, բայց, կրկին, 10 անգամ պակաս մահացություն ունենք։ Իհարկե, եթե մեր թվերը շարունակեն աճել նույն տեմպով, ու առողջապահական համակարգը չհասցնի սպասարկել/բուժել ծանր հիվանդներին, ապա այս թվերը կտրուկ կփոխվեն ոչ հօգուտ մեզ... Լրացում. դա այն դեպքում, որ նույն միլիոն մարդու հաշվարկող Շվեդիայից քիչ ենք թեստ արել, իսկ Բելգիայից - 4 անգամ քիչ։ Այսինքն, իրական վարակվածների թիվե մեկ միլիոն շնչին մեզ մոտ, ամենայն հավանականությամբ, շատ ավելին է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր