3668 դիտում
18:14 30-04-2020
Բասկետբոլ. Կայացավ հեռավառ քննարկում
Տեղի է ունեցել ՖԻԲԱ-Եվրոպայի կողմից կազմակերպված hեռավար քննարկում ՝ նախատեսված վարկանիշային աղյուսակի 33- 50-րդ տեղերում գտնվող երկրների համար:ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկման մասնակիցների թվում է եղել նաև Հայաստանը:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հակիրճ ներկայացրել է , թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում պանդեմիայի օրերին: Նշվել է , որ ամենամեծ վնասը կրել են ազգային հավաքականները, որոնք ամռանը պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնություններին: Ամռանը ՀԲՖ-ն կփորձի կազմակերպել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ, որոնք թույլ կտան մինչև 16 և 18 տարեկան բասկետբոլիստներին ձեռք բերել անհրաժեշտ խաղային փորձ: Ներքին առաջնությունների վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո:
ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Տուրգայ Դեմիրելը և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը հանդես են եկել ելույթներով, նշելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
13:12 31-07-2023
Բասկետբոլ Մ18 տարեկանների կանանց թիմը մեկնել է Եվրոպայի առաջնության
1090 դիտում
13:33 11-05-2024
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանը Էջմիածնի դպրոցում բասկետբոլ է խաղում
Այս բաժնից
3085 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2446 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը