211652_close_icon
views-count3967 դիտում article-date 14:59 01-05-2020

Ոստիկանությանը քավության նոխազ պետք չէ դարձնել, ոստիկանապետը Սասունցի Դավի՞թն է, Ռեմբո՞ն, ի՞նչ պետք է աներ. սա քաղաքական, հասարակական մոտեցման հետևանք է. Ալիկ Սարգսյանը՝ Գավառի դեպքերի մասին. Tert.am

Ցավ եմ ապրում՝ տեսնելով այսօր ոստիկանությունն ինչպիսի վիճակում է հայտնվել, դրա արմատները ավելի խորն են, քան թվում է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/01/Sargsyan-alik/3278029?fbclid=IwAR19aCMC82tGAjH1OWAIHesyFtDehSyEjCl8TE_LLrkUQf09UOzff7irwzw]Tert.am[/url]-ի հետ զրուցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած զինված միջադեպին և հիվանդանոց ներխուժելու գործողություններին: «Քանի դեռ ոստիկանության նկատմամբ հասարակական և քաղաքական վերաբերմունքն այսպիսին է, ոստիկանությունն ավելի վատ իրավիճակներում կարող է հայտնվել, բայց պետք չէ քավության նոխազ դարձնել ոստիկանությանը, և ոստիկանապետին պետք է ավելի խորը դիտարկել: Ոստիկանության հասցեին վատ բան չեմ ասել, չեմ ասելու, բայց կարող էին նախապես քայլերը հաշվարկել օպերատիվ տվյալների հիման վրա, եթե հրապարկումները ճիշտ են, որ ավելի վաղ մի խումբ երիտասարդների միջև եղել էր միջադեպ, որին հետագայում հաջորդել են այս գործողությունները: Կարող էին քայլերը ոչ միայն ոստիկանության, այլև իրավապահ այլ կառույցների կողմից հաշվարկվել, հատկապես, որ այդտեղ նախադեպ եղել է. կհիշեք ձկանգողության դեմ պայքարի ժամանակ էլ 300-400 հոգով էին հավաքվել»,-ասաց նախկին ոստկանապետը՝ հիշեցնելով նաև 2017թ. միջադեպը: Ալիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքական մոտեցումների պատճառով ոստիկանությունը տուժում է, ոստիկանների ինքնասիրությանն են դիպչում: Ալիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքական մոտեցումների պատճառով ոստիկանությունը տուժում է, ոստիկանների ինքնասիրությանն են դիպչում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/01/Sargsyan-alik/3278029?fbclid=IwAR19aCMC82tGAjH1OWAIHesyFtDehSyEjCl8TE_LLrkUQf09UOzff7irwzw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր