211652_close_icon
views-count1229 դիտում article-date 17:38 01-05-2020

Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Նմանատիպ նյութեր