211652_close_icon
views-count51751 դիտում article-date 21:07 01-05-2020

Արտակարգ դեպք Հայաստանի մարզերից մեկում. մայրը իրավապահներին հայտնել է, որ 54-ամյա տղամարդը իր 12-ամյա տղայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի մարզերի մեկի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նշված մարզի բնակիչ, Արմինե Հ.-ի հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր բնակության վայրի ոստիկանության տարածքային բաժին հայտնել է, որ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում՝ իրենց համայնքի քանդված տներից մեկի մոտ, իրենց համայնքի բնակիչ, 54-ամյա Վարդան Մ.-ն, բռնի ուժով իջեցրել է իր 12-ամյա տղայի տաբատը և երեխայի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել: Մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տականքը իր սև գործը անելուց հետո երեխային սպառնացել է, որ ոչ մեկին ոչինչ չասի, հակառակ դեպքում կմորթի: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալ Վարդան Մ-ին, ով բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր