272096 դիտում
23:57 08-06-2019
Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 26-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 27-ամյա տղան «Խնձորանոց» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ հետո ասել է. «չեմ ամուսնանում, քանի որ քո խնձորը կարմիր չի եղել»
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 7-ին Կոտայքի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 26-ամյա U Ս.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համագյուղացի, 27-ամյա O. Ն.-ն, 2017 թվականի հունիսին, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանա-հյուրանոցային համալիրի համարներից մեկում ստիպելով իրեն ոգելիչ խմիչք է խմացրել, ինչից հետո՝ օգտվելով իր անօգնական վիճակից, ուժի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Գ. Շամշյանի տեղեկություներով, U. Ս.-ն ոստիկանությունում հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ O. Ն.-ն խոստացել էր ամուսնանալ իր հետ, սակայն տևական ժամանակ անցնելուց հետո O. Ն.-ն իրեն ասել է, որ իր խնձորը կարմիր չի եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: