4038 դիտում
10:32 02-05-2020
Զանգվածային փախուստի փորձ՝ Վենեսուելայի բանտերից մեկից. կա 46 զոհ
Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գուանարե քաղաքի բանտում բանտարկյալները զանգվածային հարձակում են գործել բանտապահների վրա և փորձել փախուստի դիմել։
Ինչպես հայտնում է վենեսուելական El Nacional կայքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը, փախուստի փորձի ժամանակ մահացել է 46 մարդ, ևս 50-ը վիրավորվել է։
Նշվում է, որ ազգային գվարդիայի ծառայողները նախազգուշական կրակոցներից հետո գնդակահարել են փախչող բանտարկյալներին։
Տուժածների մեջ կան բանտի աշխատակիցներ, այդ թվում՝ հաստատության տնօրեն Կառլոս Տորոն։ Նա դանակի մի քանի հարված է ստացել։ Նռնակի պայթյունից էլ մարմնական վնասվածքներ է ստացել ազգային գվարդիայի լեյտենանտ Էսկառլետ Արենասը։
Բոլոր տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցը, սակայն, լրագրողների պնդմամբ, հիվանդանոցում քաոս է սկսվել բժշկական սարքավորումների և դոնորների պակասի պատճառով։
Նմանատիպ նյութեր
2568 դիտում
11:16 17-08-2017
Բախումներ՝ Վենեսուելայի բանտերից մեկում. կա 37 զոհ
2818 դիտում
12:30 26-01-2017
Բրազիլիայի բանտերից մեկից 50-ից ավելի կալանավոր է փախել
1090 դիտում
11:44 01-09-2015
Վենեսուելայի բանտերից մեկում բռնկված հրդեհից 17 կալանավոր է մահացել
Այս բաժնից
673 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
619 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել