211652_close_icon
views-count111643 դիտում article-date 11:32 02-05-2020

Թուրքիայում կորոնավիրուսից բուժված 31-ամյա կինը որոշել է նշել իր ապաքինումը ջրվեժի մոտ և վայր ընկել 35 մետր բարձրությունից

31-ամյա Օլեսյա Սուսլիցինան, ով Ղազախստանի քաղաքացի էր, սակայն բնակվում և աշխատում էր Թուրքիայում, ապաքինվել էր կորոնավիրուսից և որոշել նշել այդ առիթը Անթալիայի ջրվեժներից մեկի վրա։ Ինչպես հայտնում է Mirror-ը, մանագիտությամբ էքսկուրսավար կինը բարձրացել է ջրվեժի վերին հատվածը, անցել պաշտպանիչ ցանկապատը և փորձել ինքնալուսանկար անել (սելֆի), սակայն սայթաքել է և ընկել։ Նա տեղում մահացել է։ Ջրվեժի բարձրությունը մոտ 35 մետր է, դեպքին ականատես է եղել Օլեսյայի ընկերուհին։ Կնոջ դին ջրից դուրս են բերել փրկարարները։ Նշենք, որ Թուրքիայում COVID-19 վիրուսով վարակվածության 122,392 հաստատված դեպք կա, մահացել է 3256 պացիենտ, ապաքինվել՝ 53,808-ը։

Նմանատիպ նյութեր