5544 դիտում
22:06 02-05-2020
Հայ պատգամավորները հաղթել են ղազախ գործընկերներին կայծակնային շախմատի առցանց մրցամարտում
Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի
ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային
շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր
մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին:
Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր
զույգ խաղաց 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով:
Արդյունքում 225։175 հաշվով մրցամարտի հաղթող դարձավ Հայաստանի թիմը:
Թիմերի կազմերը համալրել էին՝
- Անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ
Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա
Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը,
Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասսաուբաևան և այլ
հայտնի գրոսմայստերներ,
- ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար
Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը,
- ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորներ Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան
Նուրումովը,
- 8-ից մինչև 18 տարեկան տաղանդաշատ պատանիներ և աղջիկներ։
Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր
մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցամարտի կայացման համար:
Նմանատիպ նյութեր
999 դիտում
18:54 09-06-2020
Հունիսի 14-ին կմեկնարկի կանանց շախմատի միջազգային առցանց կայծակնային անդրանիկ մրցաշարը
11950 դիտում
19:23 25-04-2023
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է կայծակնային շախմատի մրցաշարում. նա 1-ին հորիզոնականում է
Այս բաժնից
2557 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին
3826 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4180 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ