211652_close_icon
views-count12111 դիտում article-date 22:26 02-05-2020

«Հազիվ էի շնչում, հիմա նորից քայլել եմ սովորում». կորոնավիրոսը հաղթահարած երիտասարդ. «Ազատություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չորս օրում անջատվեցի, ես չէի էլ պատկերացնում, որ կարա իմ հետ էդպիսի բան կատարվի», - կորոնավիրուսով հիվանդ 32-ամյա Վիլեն Խաչատրյանը, որը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում էր, երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է [url=https://www.azatutyun.am/a/30589087.html?fbclid=IwAR2ZfdF86O3Y8odNq07s2fco24pM9sSHC4geHKKHeI9A2iRRTU5v2ESD20w]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկների գնահատմամբ՝ իրենց ամենածանր հիվանդն էր, կենտրոն էր ընդունվել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից մարտի 28-ին՝ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ։ Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: «Էդ չորս օրվա մեջ, կոպիտ ասած, ես սատկել եմ: Թորոսյանը գրել էր իր էջի վրա՝ 65 տոկոս շնչառություն կար, բայց ես կարծում եմ՝ ընդհանրապես 5-10 տոկոս ա եղել կամ սատկած վիճակ ա եղել», - ասաց Խաչատրյանը: Ավելի քան 35 օր հիվանդանոցում է եղել, ասում է՝ կյանքի 6 օրը առհասարակ ջնջվել է հիշողությունից, հատվածական դրվագներ է հիշում։ «Մի քիչ ուշքի էի եկել, հիշում եմ, թե ոնց էին կերակրում, էդ շլանգով՝ անունը չեմ հիշում, շատ անգամներ հիշում եմ, թե ոնց էի բուժքույրերին կանչում, մի ձեռքով կապած, ասում էի, որ «քնաբեր տվեք, շնչափողն ա մաքրել պետք կամ լույսը խանգարում ա», էդ ընթացքում դե ձեռքերս կապած ա, որ ես ինքս էդ շնչափողը բերանիցս չհանեմ», - պատմեց Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր