1126 դիտում
13:43 03-05-2020
Ազատ ու պաշտպանված մամուլ ունենալու փաստը զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է․ «Մեդիա պաշտպանը» շնորհավորել է Մամուլի ազատության օրը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
«Միավորված ազգերի կազմակերպությունը 27 տարի առաջ` 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր:
Համացանցի դարում, երբ յուրաքանչյուրը լրագրող է, ամենածանր ու բարդ մասնագիտություններից մեկի կրողները լրջագույն խնդիրների են բախվում, քանի որ ավելի է սրվում անաչառության և պրոֆեսիոնալ լրատվության խնդիրը:
Ազատ ու պաշտպանված մամուլ ունենալու փաստն, իր հերթին, զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է:
Մեդիա միջավայրի զարգացման խոչընդոտների հաղթահարումն անիրատեսական կլիներ, եթե լրագրողներն ու ոլորտի ներկայացուցիչները մամուլի պաշտպանությունը չհամարեին իրենց գործունեության կարևորագույն պայմաններից մեկը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սիրով շնորհավորում է իր գործընկերներին: Մաղթում ենք միասնականություն, անկոտրում կամք և նվիրվածություն աշխատանքին, քանի որ հենց թվարկված հատկանիշների շնորհիվ է հնարավոր երկրում ունենալ ազատ ու պաշտպանված մամուլ»:
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
20:43 05-10-2019
Ռուստամ Բադասյան. Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր