211652_close_icon
views-count2071 դիտում article-date 20:43 05-10-2019

Ռուստամ Բադասյան. Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ

Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137072/]միջադեպին[/url]: «Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,- ընդգծել է նա: Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Նմանատիպ նյութեր