60872 դիտում
10:35 04-05-2020
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Քարկապ սարամասւմ «ԳԱԶ 69»-ը 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ԳԱԶ 69 մակնիշի 36 GD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գանձաքար գյուղից դեպի Քարկապ սարամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել Իջևանի շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Արման Բլբուլյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+