211652_close_icon
views-count2691 դիտում article-date 11:32 04-05-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Ապրիլի 27-մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 46 հրդեհի, երկու փլուզման, պայթյունի, քարաթափման, սողանքի, ուժեղ կարկուտի և որոնողափրկարարական մեկական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 59 կենցաղային կանչ. տուժել է 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է 10 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի մանրամասն՝ [url=http://mes.am/u_files/file/texekanq_27_04-03_05.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր