211652_close_icon
views-count1182 դիտում article-date 11:52 11-05-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Արձանագրվել է թունավորման վեց դեպք. տուժել է 6 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Մանրամասն՝ [url=http://mes.am/u_files/file/COOPERATION/texekanq_4-10_05.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր