211652_close_icon
views-count4364 դիտում article-date 11:04 07-05-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102–ով, կա 2 մահ, բուժվել է 50 մարդ

Հայաստանում մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 163 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 2884 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 28017 (վերջին մեկ օրում՝ 1088): Փաստացի այս պահին բուժվում է 1648 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 1285 անձ (վերջին մեկ օրում՝ 50 մարդ), 42 պացիենտ մահացել է (ավելացել է 2-ով): Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է:

Նմանատիպ նյութեր