Հանրակրթության ոլորտում սպասվում են հեղափոխական փոփոխություններ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կրթության ոլորտում իրականցվող փոփոխությունները երկարաժամկետ ընթացքում են արդյունք տալիս, այստեղ սխալի արժեքը մեծ է լինում։ Կրթությունը ռազմավարական նշանակություն ունի, իսկ Հայաստանի նման երկրներում այն կարող ենք իրավամբ զենք համարել։ Միևնույն ժամանակ կրթական համակարգն իր բնույթով պահպանողական է և չի սիրում հեղափոխական ցնցումներ։
Աշակերտներին առնվազն 1-4 դասարաններում չգնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը կարող ենք հեղափոխական քայլ համարել հանրակրթության ոլորտում։ Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել էր, որ նոր համակարգը երեխային կկապի ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի և կրթության հետ։ Ներդրվելու են նաև խրախուսման նոր մեթոդներ։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման որոշումը բխում է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխության տրամաբանությունից։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նույնպես կողմնակից է առանց գնահատականի կրթական համակարգին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]