211652_close_icon
views-count4046 դիտում article-date 16:54 06-05-2020

«Նիվա» մակնիշի ավտոմեքենայի միջից առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման կարգի մասին» ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները։ Առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին: Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։ Ստուգայցերը շարունակվում են։

Նմանատիպ նյութեր