211652_close_icon
views-count31223 դիտում article-date 22:02 06-05-2020

Մայիսի 18-ից խաչմերուկներում կգործարկվեն տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Էրեբունի-Աթոյան, Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր: Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2020 թվականի մայիսի 18-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր