211652_close_icon
views-count35847 դիտում article-date 22:07 07-05-2020

Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են ցած նետվել. պահանջում են հանդիպում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր այդ քաղաքացիներին համոզում են, որպեսզի չդիմեն նման քայլի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարներին է միացել նաև ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ա. Ղազարյանը, ով նույնպես համոզում է նրանց, որպեսզի չդիմեն այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի: Այս պահին դեռ համոզում են նրանց: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի հոգեաբանական ծառայության կենտրոնի խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր