«Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրել. ինչ կորոշվի. ArmLur.am
Այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Խորհրդարանում ծեծկռտուքից հետո մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ են արել, որոշել իրենց անելիքները: Այժմ նրանք պատրաստվում են խմբակցության նիստ անել և քննարկել որոշումը:
Նշենք, որ պատգամավորները նաև խումբ-խումբ էին քննարկում տեղի ունեցածը, փորձում ելքեր գտնել:
[url=https://armlur.am/998091/?fbclid=IwAR1U6AmAKZ6JoK7Iwo-my8fEJ3lSwT-vsQmlTK8oSHRuCxAjMBvq50qaOlI]ArmLur.am[/url]-ի տեղեկություններով, քննարկելով իրավիճակը որոշվել է, որ հետևանքներ պետք է լինեն տեղի ունեցածին: Այժմ խմբակցության նիստում վերջնական որոշում կկայացվի:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց: