211652_close_icon

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքն արտահերթ նիստ է հրավիրել․ կորոշվի, թե ով է առաջադրվելու Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համար

views-count1118 դիտում article-date 12:11 13-05-2020
Նորընտիր Խորհրդարանի ձեւավորման կարեւոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի եւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար: Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն: Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից ան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր