4551 դիտում
23:40 08-05-2020
Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը կմեկնարկի Գյումրիից
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին՝ նախնական տվյալներով՝ ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- ասել է Ստեփանյանը։
Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են լինելու նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։
Նմանատիպ նյութեր
3582 դիտում
11:44 24-06-2020
Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը. ՈՒՂԻՂ
1798 դիտում
11:38 09-05-2021
Մոսկվայում ընթանում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ռազմական շքերթը․ ուղիղ
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
682 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը