Վահե Էնֆիաջյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Վոլոդյա պապին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրել է.
Էրեբունի վարչական շրջանում այցելեցի Հայրենական պատերազմում միակ նման ուղին անցած վետերան 95-ամյա Վոլոդյա Գսպեյան պապին, ով նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է: Հետաքրքիր և բազմաբովանդակ զրույցի ընթացքում վերհիշեց պատերազմական փառահեղ ուղին և կիսվեց մի շարք այսօրեական խնդիրներով:
Տեղեկացրեցի նաև վետերաններին պատվովճարները կրկնապատկելու իմ օրենսդրական նախաձեռնության մասին :
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Կեցցեն մեր պապերը՝ մեր հաղթական ուղին կերտողները:
Հ.Գ. Իմ ձեռքում է Վոլոդյա պապի պատվոգիրը, որն անձամբ ստացել է Ի.Ստալինից հայրենիքին մատուցած ծառայությունների համար: