4524 դիտում
00:00 10-05-2020
Թող Աստված ամուր պահի Շուշի ազատագրող մեր քաջերին ու նրանց հերոսածին մայրերին.ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
Մայիսյան հաղթական օրերի շարքում մի առանձին գեղեցկությամբ է վեր հառնում մայիսի 9-ը, որ դեռ Հայրենական պատերազմի վերջում էր նշանավորվել մեր պապերի տարած սիրտ վեհացնող հաղթանակով, իսկ արդեն 20-րդ դարավերջին նույն այդ օրը պիտի կրկնակի լուսապսակով պատվեր՝ նշանավորվելով մեր անառիկ բերդ, մեր սեր ու հավատ Շուշիի ազատագրմամբ՝ արդեն մեր հայրերի գերմարդկային, անբացատրելի ջանքերով:
Եվ այսօր ես այնքան երջանիկ եմ, այնքան հպարտ, որ մենք կարող ենք ազատորեն մտնել Շուշի և մոմ վառել Ղազանչեցոց եկեղեցու բարձրադիր կամարներից ներս՝ Բարձրյալից խնդրելով ուժ ու աննկուն կամք մեր հաղթական բանակի ամեն մի զինվորի համար: Ես մայիսի իննին Աստծուց ուժ ու զորություն եմ խնդրում նաև մորս համար, որովհետև այդ օրը նա տոնում է իր ծննդյան տարեդարձը:
Շատ խորհրդանշական այդ իրադարձությունն ամեն տարի աննկարագրելի հուզմունքով է լցնում սիրտս, և ամեն տարի ավելի ու ավելի եմ համոզվում, որ այս հաղթական օրով լույս աշխարհ եկած մայրս է ապահովում մեր տան բոլոր տղամարդկանց հաղթանակները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)