211652_close_icon
views-count9382 դիտում article-date 19:12 22-04-2021

Բացվեցին Սյունիքի դարպասները. կա՛մ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կա՛մ կորցնում ենք հայրենիք ունենալու մեր իրավունքը. ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ս. Ստեփանյան

Մենք պիտի հենց այսօրվանից գիտակցենք, որ վտանգված է ոչ միայն Սյունիքի վաղվա օրը, այլև՝ մեզնից յուրաքանչյուրի ապագան, եթե ուշքի չգանք հե՛նց այս վայրկյանից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանը:

«Բացվեցին Սյունիքի դարպասները, թուլացվեց անվտանգությունը, բայց մեր հասարակության մի մեծ զանգված դեռ խոր քնի մեջ է։

Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք։

Կա՛մ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կա՛մ կորցնում ենք մեր ու մեր երեխաների հայրենիք ունենալու իրավունքը։

Ուշ չէ, դեռ կարող ենք փրկել մնացածը», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր